 
                        Սոմալիում հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի
 
                                    Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, դրանք շարքում կան օտարերկրացիներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շրջանի ղեկավար Ահմեդ Մոհամեդի խոսքով` զոհերի շարքում են ԱՄՆ, Քենիայի, Տանզանիայի և Բրիտանիայի քաղաքացիներ: Նա հայտարարել է, որ հարձակմանը զոհ է գնացել նաև տեղական ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկը:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը սերտ կապերի մեջ է միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ:
 
  
  
  
 
                                    

 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        