Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 25 մարդ
Ֆիլիպիններում հուլիսի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.8 մագնիտուդ, օջախը գտնվել է 11.8 կմ խորության վրա:
Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով վնասվել են նաև էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքները:
Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ֆիլիպինյան ինստիտուտից հայտնել են, որ հնարավոր են հետցնցումներ: