Բաժիններ՝

Փարիզի ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել Ելիսեյան դաշտերում

Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը նվիրված զինվորական շքերթից հետո Փարիզում ոստիկանության հետ սկսված ընդհարումները տեղափոխվել են Ելիսեյան դաշտերի շրջան, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ի թղթակիցն դեպքերի վայրից։

Ցուցարարները Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոց են բերում երկաթե փակոցներ, որոնք մայթերին են մնացել առավոտվանից։ Ոստիկանության հատուկ նշանակության ծառայողները փորձում են հանել փակոցները։

Ոստիկանության հետ բախումները տեղի են ունենում Ելիսեյան դաշտերի տարբեր տեղերում, փողոցը հաճախ ծածկում է ծխագլանների ծուխը, իսկ քամին արցունքաբեր քազ է բերում։

BFMTV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 14-ի առաջին կեսին ձերբակալվել է արդեն 152 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031