Բաժիններ՝

Երեք մարդ է զոհվել Կալիֆոռնիայում տեղի ունեցած հրաձգության ժամանակ

Երեք մարդ է զոհվել հուլիսի 28-ին Գիլրոյ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) գաստրոնմիական փառատոնի ժամանակ, կասկածյալը ոչնչացած է: Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է քաղաքի ոստիկանության պետ Սքոտ Սմիթին, հեռարձակումը վարել է CNN հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ կասկածյալը, ենթադրաբար, ներթափանցել է տարածք, որտեղ տեղի էր ունենում փառատոնը, ցանկապատի վրայով: Նա կրակ է բացել մարդկանց վրա եւ դրանից հետո շատ չանցած գնդակահարվել է կարգի պահապանների կղմից:

«Առնվազն 15 մարդ տուժել է,- ասել է Սմիթին:- Զոհվել է չորս մարդ, այդ թվում կասկածյալը»: Սմիթին նշել է, որ տեղեկատվություն է ստացվել, թե կասկածյալը հանցակից է ունեցել: Իշխանություններն առայժմ դրա հաստատումը չեն ստացել: Կասկածյալի անձի մասին տվյալները չեն հրապարակվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031