Չինաստանը հավաստել է հուլիսի 30-ին ԱՄՆ-ի հետ առևտրական բանակցությունների անցկացումը

Չինաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների պատվիրակությունները հուլիսի 30-31-ը Շանհայում իրավահավասար հիման վրա կանցկացնեն առեւտրա-տնտեսական բանակցությունների 12-րդ փուլը: Հուլիսի 25-ին այս տեղեկատվությունը հավաստել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։

«Օսակայի գագաթնաժողովում երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման նպատակով հուլիսի 30 – 31-ը Շանհայում իրավահավասար հիման վրա, փոխադարձ հարգանքի սկզբունքներով կկայանա բանակցությունների 12-րդ փուլը»,- նշել է նա շաբաթական ճեպազրույցում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հուլիսի 30-ին Շանհայում կսկսվի կոնսուլտացիաների հերթական փուլը՝ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի մասնակցությամբ: Չինաստանի պատվիրակությունը կգլխավորի ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031