Միջուկային գործարքի շուրջը հանդիպումն իր շահերի պահպանման երաշխիքներ չտվեց երկրին. Իրանի ԱԳՆ
Իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի, ԳՀՀՊ) կատարման համատեղ հանձնաժողովի հանդիպումը, որը հուլիսի 28-ին կայացել է Վիեննայում, Իրանին իր շահերի պահպանման ոչ մի երաշխիք չի տվել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
Մուսավին հավելել է, որ Իրանը վստահ չէ ԳՀՀՊ-ի պահմանման եվոպական ջանքերի արդյունավետության հարցում: Նրա խոսքով՝ Թեհրանը կպահանջի Իրանի հետ հաշվարկների INSTEX եվրոպական մեխանիզմի գործարկում եւ նորմալ գործառում: ԵՄ-ն Իրանի հետ հաշվարկների INSTEX մեխանիզմի մասին հայտարարել Է հունիսի 28-ին միջուկային գործարքի շուրջը քաղաքական տնօրենների մակարդակով նախորդ հանդիպման ժամանակ:
Հուլիսի 17-ին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ INSTEX-ի միջոցով անցել են մի քանի միլիոն դոլարների գործարքներ, թեեւ դա շատ չնչին Է: Ամփոփելով հուլիսի 28-ի հանդիպման արդունքները՝ իրանական կողմը հայտարարել է, որ ստեղծված եվրոպական մեխանիզմը տակավին չի գործել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: