Բաժիններ՝

Թուրքիայում նվազել է թերթերի ու ամսագրերի տպաքանակը

Թուրքիայում 2018 թվականին 2017-ի համեմատությամբ 17.6 տոկոսով նվազել է թերթերի ու ամսագրերի տպաքանակը: Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայությունը:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

2018-ին Թուրքիայի տարածքում հրատարակվող բոլոր թերթերի ու ամսագրերի տպաքանակը կազմել է 1մլրդ 368 մլն 287 հզ 463: Այս թվի 94.2 տոկոսը կազմում են թերթերը, որոնց 81.6 տոկոսն ունի համապետական նշանակություն, 17.6 տոկոսը համայնքային են, 0.7 տոկոսը՝ տարածաշրջանային:

2018-ին նախորդող տարվա համեմատությամբ 2,6 տոկոսով  նվազել է նաև հրատարակվող թերթերի ու ամսագրերի քանակը: 2018-ին Թուրքիայում հրատարակվել է 5962 անուն թերթ ու ամսագիր, մինչդեռ 2017 թվականին դրանց թիվը 6124 էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս