Բաժիններ՝

Ալբանիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 48-ի

Ալբանիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 48-ի: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտնել է Koha Jone թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Հրատարակության տվյալներով՝ տուժել է շուրջ 790 մարդ: ավելի վաղ հաղորդվել էր 40 զոհվածի մասին: Փլատակներից հաջողվել է փրկել 45 մարդու, արտակարգ ծառայությունների աշխատողները շարունակում են որոնողափրկարարական գործողությունները:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ նոյեմբերի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Տիրանայի մերձակա Շիջակ քաղաքից 10 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք ընկած շրջանում:

Օջախը 10 կիլոմետր խորության վրա էր: Ցնցումներն զգացվել են Տիրանայում, ինչպես նաեւ Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Խորվաթիայում եւ Իտալիայի մի քանի հարավային նահանգներում: Ալբանիայի սեյսմոլոգները հայտնել են, որ 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել են հարյուրավոր ստորգետնյա ցնցումներ: Տեղի ունեցած երկրաշարժն Ալբանիայում երկրորդ ուժգին երկրաշարժն է դարձել աշնան սկզբից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս