Բաժիններ՝

Հեռուստաբանավեճերին չներկայացած Բորիս Ջոնսոնին փոխարինել են սառցե քանդակով

Մեծ Բրիտանիայի Channel 4 հեռուստաալիքը կլիմայի փոփոխություններին նվիրված հեռուստաբանավեճերի ժամանակ սառցե քանդակներ է օգտագործել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի փոխարեն, որոնք չէին ներկայացել ստուդիա: Այդ մասին հայտնել է Sky News-ը:

Ինչպես նշվում է, մյուս հինգ կուսակցությունների՝ Լեյբորիստների, Լիբերալ դեմոկրատների, «Կանաչների», Ուելսի կուսակցության եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդները եկել էին բանավեճերի եւ այնտեղ քննարկել կլիմայական խնդիրները: Ջոնսոնի եւ Ֆարաջի համար նախատեսված տեղերում դրվել էին սառցե քանդակներ՝ Երկիր մոլորակի պատկերով, որոնք հալվում էին եթերի ընթացքում:

Պահպանողական կուսակցությունը, որի առաջնորդը Ջոնսոնն է, Channel 4-ի այդ արարքը համարել է հաղորդման վարքականոնի խախտում եւ գանգատ է ուղարկել СМИ Ofcom կարգավորիչին:

Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին տեղի կունենան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որոնք նախաձեռնել է վարչապետ Ջոնսոնը, որպեսզի խորհրդարանի միջոցով անցկացնի Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս