Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահը կարևորել է «հզոր ու պահանջկոտ» երկխոսությունը Ռուսաստանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ռուսաստանի հետ երկխոսելու իր ընտրած ուղեգիծը ճիշտ է: Այդ մասին Մակրոնը հայտարարել է նոյեմբերի 28-ին՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Ելիսեյան պալատում կայացած բանակցությունների արդյունքները։

Նա այդ երկխոսությունը բնութագրել է որպես «հստակ, հզոր ու պահանջկոտ»: Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ այդ երկխոսությունը հարկավոր է, մասնավորապես, այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են Եվրոպայի «սառեցված» հակամարտությունները եւ Ուկրաինայի հակամարտությունը:

Բացի այդ, նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի իրողություններն զգալիորեն փոխվել են, բայց ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ անվտանգության երաշխավոր: «Աշխարհը փոխվել է, «երկաթյա վարագույրն»՝ ընկել: Մի քանի օր առաջ մենք նշում էինք Բեռինի պատի անկման 30-րդ տարեդարձը, Վարշավայի պայմանագիրն անհետացել է, իսկ դաշինքն առաջվա պես ծառայում է որպես մեր համատեղ անվտանգության երաշխավորը»,-նշել է Մակրոնը:

Նախագահը հավաստիացրել է, որ հասկանում է եվրոպական երկրների անհանգստությունը՝ կապված Ռուսաստանի գործողությունների հետ, բայց, այդուամենայնիվ, անհրաժեշտ է համարում երկխոսությունը Մոսկվայի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս