Բաժիններ՝

Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել է երկրաշարժի հետեւանքով

Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել է լույս նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որի զոհ է դարձել, ըստ վերջին տվյալների, 48 մարդ: Այդ մասին, հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի որդուն:

Հրատարակության տվյալներով՝ վարչապետի որդին՝ Գրեգոր Ռաման, իր Instagram-օգտահաշվում գրել է, որ իր «ամենամոտիկ մարդը եղել է փլատակներում հայտնաբերված մարդկանց մեջ»:

Ինչպես նշում է հրատարակությունը, Քրիստի Ռեչին՝ Գրեգորի հարսնացուն, զոհվել է իր հոր, մոր եւ եղբոր հետ միասին: Albanian Daily News հրատարակությունը գրում է, որ նրա անունը նույնպես տեղ է գտել զոհվածների ցուցակում, որը երկրի պաշտպանության նախարարության կողմից հրապարակվել է նոյեմբերի 28-ի երեկոյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930