Բաժիններ՝

Հունգարիան ՄԱԿ-ին կառաջարկի սահմանել կոմունիզմի զոհերի հիշատակի միջազգային օր

Հունգարիան պլանավորում է ՄԱԿ-ին առաջարկություն ուղարկել կոմունիստական դիկտատուրայի զոհերի հիշատակի միջազգային օր սահմանելու վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել է MTI հունգարական գործակալությունը՝ վկայակոչելով Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյյարտոյին։

Նախարարի խոսքով՝ կոմունիստական ռեժիմները մարմնավորում են մարդկության պատմության ողբերգական հատվածը հարյուր միլիոնավոր մարդկանց նկատմամբ ռեպրեսիաների պատճառով: «Մենք չպետք է թույլ տանք, որ միջազգային ասպարեզում կոմունիզմի հանցագործությունները կասկածի տակ դրվեն, ինչպես նաեւ պատմությունը կեղծելու մյուս նողկալի եւ անբարեխիղճ փորձերը»,-հայտարարել է Սիյյարտոն: Նախարարը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կկարողանա համապատասխան բանաձեւն ընդունել 2020 թվականի սեպտեմբերին կայանալիք իր հաջորդ նստաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930