Բաժիններ՝

Վրաստանում ՆԱՏՕ-ի ակտիվությունն ազդում է Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների վրա. Կարասին

Ռուսաստանը հետեւում է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ակտիվությանը Վրաստանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ռուս սենատոր Գրիգորի Կարասինը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կագավորման խնդրով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո: Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին Պրահայում:

«Մենք այժմ որոշ գործողություններ ենք տեսնում Վրաստանի քաղաքականության մեջ, որոնք նույնպես թեկուզեւ ոչ ուղղակի, բայց այնուամենայնիվ որոշակի ազդեցություն են թողնում մեր երկկողմ հարաբերությունների վրա: Մասնավորապես, մենք ակտիվություն ենք նկատում այդ տարածաշրջանում, որը դրսեւորում են ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը: Վերջերս Վրաստանը նորացրել է ՆԱՏՕ-ի հետ համաձայնագիրը»,- ասել է Կարասինը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նախազգուշացրել է, որ «այնպիսի ագրեսիվ քայլերի, ինչպիսին Վրաստանի անդամակցումն է ՆԱՏՕ-ին, Մոսկվան «կհակազդի համաչափորեն», հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930