Բաժիններ՝

Իրաքում ցույցի ցրման զոհերի թիվը հասել է 16-ի

Իրաքի հարավի Դի Քարի նահանգում ոստիկանության հետ ցուցարարների ընդհարման ընթացքում զոհվածների թիվը հասել է 16-ի, վիրավորվել է ավելի քան 150 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, հայտնել է անվտանգության մարմինների մի աղբյուր:

«Դի Քարի նահագի Նասիրիա քաղաքում զոհված ցուցարարների թիվը հասել է 16-ի, 152 հոգի վիրավորվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից ցույցի ցրման համար մարտական փամփուշտների օգտագործման հետեւանքով»,- հայտնել է աղբյուրը:

Ցուցարարների եւ ուժայինների միջեւ ընդհարումները նահանգի վարչական կենտրոն Նասիրիայում սկսվել են նոյեմբերի լույս 28-ի գիշերը, երբ անվտանգության ծառայությունները փորձել են բողոքավորներին հետ մղել Զեյթուն կամրջից:

Աղբյուրի խոսքով՝ ընդհարումները մինչ այժմ շարունակվում են: Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում: Զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, տուժել է շուրջ 15 հազար բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ