Էրդողանը «եվրաեռյակից» միջոցներ կխնդրի փախստականներին Սիրիա վերադարձնելու համար. Bloomberg
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պլանավորում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի («եվրաեռյակի») հետ համաձայնության գալ Անկարային միջոցների հատկացման շուրջ իր սիրիական քաղաքականությունն իրագործելու, այդ թվում՝ փախստականներին Սիրիա վերադարձնելու համար: Այս պնդումով նոյեմբերի 29-ին հանդես է եկել Bloomberg-ը։
Գործակալության վարկածով՝ այդ հարցի շուրջ բանակցությունները պետք է կայանան ՆԱՏՕ-ի՝ դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովի հարթակներում: Ինչպես համարվում է, միջոցների հատկացման նպատակը Թուրքիայի քաղաքականության ֆինանսավորումն է սիրիացի փախստականների նկատմամբ, որոնց Անկարան մտադիր է հայրենիք վերադարձնել, բայց որի համար անհրաժեշտ է ենթակառուցվածք ստեղծել այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: