Բաժիններ՝

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «նահատակ Սուլեյմանի» անվամբ գործողության սկզբի մասին, որն ուղղված է այն ամերիկացի ռազմական գործիչների դեմ, ովքեր կապ ունեն Բաղդադում իրանական «Ալ-Ղուդս» հատուկ ռազմական ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ։ Կազմակերպության հայտարարությունը հրապարակել է իրանական Թանսիմ գործակալությունը։

«Եկել է ժամանակը կատարելու խոստումը ու Ամենակարող Աստծո թույլտվությամբ պատասխան տալ ամերիկյան զավթիչների ահաբեկչական գործողություններին` վրեժ լուծելով «Ալ-Ղուդսի» հրամանատարի վախկոտ սպանության համար։ Գործողության ընթացքում ամերիկյան Ալ-Ասադ ռազմաբազայի ուղղությամբ արձակվել են «երկիր-երկիր» դասի տասնյակ հրթիռներ»,- ասված է վրիժառուների հայտարարության մեջ։

Իրանական կողմը զգուշացրել է, որ կհրթիռակոծի բոլոր այն երկրների տարածքները, որտեղից պատասխան հրթիռակոծության կարող է ենթարկվել Իրանը, այդ թվում` Դուբայն ու իսրայելական Հայֆա ու Թել-Ավիվ քաղաքները։ Պենտագոնում հաստատել են հրթիռակոծության փաստը։ Թեհրանը արդեն իսկ հայտարարել է հրթիռակոծության երկրորդ ալիքի մասին։ Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստել է Սուլեյմանիի վրեժի 13 սցենար։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի պատասխան ռեակցիայի դեպքում ամերիկյան զինվորականները հարվածներ կհասցնեն իրանական 52 թիրախների ուղղությամբ։

Պատրաստեց 168.am-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս