![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանի խորհրդարանը ԱՄՆ զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/a09791e14aff0b43080a2ee577cc33dev1_max_720x405_b3535db83dc50e27c1bb1392364c95a2.thumb_.jpg)
Իրանի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով ամերիկյան բանակը եւ Պենտագոնը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Փաստաթուղթն ընդունվել է միաձայն՝ ի պատասխան Բաղդադում ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության ժամանակ գեներալ Քասիմ Սուլեյմանի սպանության։
Օրինագծի հոդվածներից մեկի համաձայն՝ իրանական ադմինիստրացիան «Ալ-Կուդս» ուժերին, որը ղեկավարում էր Սուլեյմանը, 200 մլն Եվրո կհատկացնի՝ ազգային զարգացման ֆոնդից՝պաշտպանունակությունը ամրապնդելու համար։
Ինչպես հաղորդվել է՝ Սուլեյմանին ոչնչացնելու գործողությունն Իրաքում իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։