Բաժիններ՝

Յոթ երկրի քաղաքացիներ են եղել Իրանում կործանված ինքնաթիռում. «Օբոզրեվատել»

Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, անձնակազմը եղել է ուկրաինական: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել է ուկրաինական «Օբոզրեվատել» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր։

Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Կիեւ: Ավիաաղետի հետեւանքով զոհվել է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031