Բաժիններ՝

ԶԼՄ-ները հրապարակել են Իրաքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների հրթիռակոծման տեսագրությունը

Press TV հեռուստաալիքը հրապարակել է Իրանի տարածքից Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծման ենթադրյալ տեսագրությունը։
ABC հեռուստաընկերության տվյալներով՝ հրթիռային հարվածի հետեւանքով տուժել են ամերիկյան օբյեկտն Իրաքի հյուսիսի Էրբիլ քաղաքի մերձակայքում, ինչպես նաեւ Այն ալ Ասադ ավիաբազան երկրի արեւմուտքում:

Գրոհի պատասխանավտությունն ստանձնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Ինչպես հայտնել է Press TV -ն, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Այն ալ Ասադ ավիաբազային հրթիռահարվածը հասցվել է ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս