Բաժիններ՝

Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելը մեղսակից է Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Իսրայելին համարել է ԻՀՊԶ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղաfեմ Սոլեյմանիի սպանության մեղսակից: Այդ մասին ասված է կազմակերպության համապատասխան հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars գործակալությունը։

«Այդ հանցագործության (Սոլեյմանիի սպանության) շրջանակում մենք Իսրայելը ոչ մի կերպ առանձին չենք դիտարկում ԱՄՆ-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանն Իրաքում հրթիռային հարված է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Նրա շարադրած տեղեկատվության համաձայն՝ հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը: Ըստ որում օգտագործվել է երկու տասնյակից ավելի հրթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս