Բաժիններ՝

Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը

112 տարեկան հասակում փետրվարի 23-ին Ճապոնիայում վախճանվել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբե Տիտեցուն: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով մահացածի ընտանիքին։

Նա մահացել է Նիիգատա պրեֆեկտուրայի ծերանոցում: Փետրվարի 12-ին տղամարդը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել որպես Երկրագնդի ամենատարեց բնակիչը:

Վատանաբեն ծնվել է 1907 թվականի մարտի 5-ին գյուղացու ընտանիքում եւ 20 տարեկանում տեղափոխվել է Տայվան, որտեղ 18 տարի է ապրել, նախքան Ճապոնիա վերադառնալը: Նրանից առաջ աշխարհի ամենատարեց մարդը համարվում էր Մասաձո Նոնական՝ Հոկայդո կղզուց, որը մահացել է 2019 թվականի հունվարի 20-ին 113 տարեկան հասակում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Ճապոնիայի՝ 80-ից բարձր տարիքի բնակիչների թիվը 2015 թվականին առաջին անգամ գերազանցել է 10 միլիոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս