Բաժիններ՝

Քըլըչդարօղլուն կոչ է արել Էրդողանին իր երեխաներին էլ ուղարկել նահատակվելու

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ կերպով է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, որոնք վերաբերում էին թուրքական զինուժի կորուստներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Էրդողանը մասնավորապես ասել էր. «Ընդամենը մի քանի նահատակ ունենք։ Նահատակների բլուրը դատարկ չի կարող մնալ»։

Այս խոսքերը խիստ վորդովեցրել են Քըլըչդարօղլուին և նա Էրդողանին հորդորել է. «Եթե չես ուզում, որ նահատակների բլուրը դատարկ մնա, ուրեմն երեխաներիդ էլ ուղարկիր նահատակվելու»։

Քեմալ Քըլըչդարօղլուն նաև կոչ է արել խորհրդարանում փակ նիստ գումարել Իդլիբում և Լիբիայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ և հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս