Բաժիններ՝

«Մենք տեսնում ենք, որ վիրուսն ամեն օր տարածվում է աշխարհի տարբեր մասերում». Սան Ֆրանցիսկոյի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել

ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն 1 հայտարարել կորոնավիուսի միջազգային բռնկման կապակցությամբ անհանգստության ֆոնին: Այդ մասին հայտնել է The Hill-ը։ Նրա խոսքով՝ թեեւ քաղաքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հաստատվել, «գլոբալ պատկերն արագորեն փոխվում է» եւ անհրաժեշտ է «ուժեղացնել պատրաստվածությունը»: «Մենք տեսնում ենք, որ վիրուսն ամեն օր տարածվում է աշխարհի տարբեր մասերում, եւ մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ վնասից Սան Ֆրանցիսկոյի բնակիչներին պաշտապանելու համար»,- մեջբերում է նրա խոսքը հրատարակությունը: Այս պահին ԱՄՆ-ում հաստատված է հիվանդության 57 դեպք, նրանց թվում 40-ը տարահանված ուղեւորներն են Diamond Princess ճամփորդանավից, որը կարանտինի է կանգնած Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս