Բաժիններ՝

Հնդկաստանում առնվազն 24 մարդ է զոհվել գետի մեջ ավտոբուսի ընկնելու հետևանքով

Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս հինգը՝ տուժել այն բանից հետո, երբ ավտոբուսը գետն է ընկել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Բունդի տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը։ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել փետրվարի 26-ի առավոտյան, երբ հարսանյաց հանդեսի 29 հյուրերի փոխադրող ավտոբուսը կորցրել է կառավարումը եւ կամրջից ընկել գետը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, կամրջի երկայնքով արգելապատնեշներ չեն եղել, իսկ վարորդը վերազանցել է արագությունը:

«Տեղի գյուղերից հարսանյաց հանդեսի 29 հյուրերի փոխադրող ոչ մեծ ավտոբուսը կորցրել է  կառավարումը կամրջի վրա եւ ընկել Մեջ գետը»,-պատմել է Կոտա քաղաքի ոստիկանության կոմիսարի տեղակալը: Հրատարակության տվյալներով՝ հինգ տուժածներ ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս