Բաժիններ՝

Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը հասել է 1146-ի

Սեուլը հայտնել է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքերի մասին, փետրվարի 26-ին հայտնել է Yonhap գործակալությունը։ Այդպիսով, երկրում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 1146

Նշվում է, որ հիվանդության 169 նոր դեպքերից 153-ը հայտնաբերվել են Տեգու քաղաքում եւ հարեւան Հյուսիսային Քենսանի նահանգում: Նաեւ հիվանդացածների մասին հայտնել են Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր նահանգներն ու քաղաքները: Մասնավորապես, Սեուլում արձանագրվել է չորս նոր դեպք, Պուսանում՝ ութ: Ներկայում Հարավային Կորեայում նոր վիրուսից մահացել է 11 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս