Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ։
Ադրբեջանում չորս մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել հունիսի 17-ին երկրի Աղստաֆայի շրջանի Բեյուք Քեսիք գյուղի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Չինաստանի Huawei հեռահաղորդակցությունների հսկայի հասույթն առաջիկա երկու տարում 30 մլրդ դոլարով կկրճատվի ընկերությանը սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի իշխանությունների որոշման պատճառով:
Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ դադարեցնում է ծանր ջրի արտահանումը:
Իսրայելի եւ Պաղեստինի հաշտեցման ԱՄՆ-ի ծրագրի քաղաքական մասի հրապարակումը կարող են հետաձգել մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբեր:
Փախստականների փոխադրող նավ է խորտակվել Թուրքիայի արեւմտյան ափերի մոտ, զոհվել է առնվազն ութ մարդ:
Հնդկաստանի Բիհարի հյուսիսարեւելյան նահանգում սուր էնցեֆալիտի բռնկումն արդեն հարյուրից ավելի մարդու կյանք է խլել, որոնցից ավելի քան 80-ը երեխաներ են:
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում:
New York Times (NYT) թերթն ի պատասխան պետական դավաճանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքների հայտարարել է, որ զանգվածային լրատվամիջոցների հասցեին նման հայտարարությունները վտանգավոր են, իսկ կառավարությունը ծանոթացված է եղել հոդվածի տեքստին նախքան դրա հրապարակումը։
Հնդկաստանի բժշկական ասոցիացիան (IMA)` երկրի բժիշկների առաջատար միավորումներից մեկը, հունիսի 17-ին 24-ժամյա գործադուլ է հայտարարել բժիշկների անվտանգությունն ապահովելու պահանջով:
Հոնկոնգ կղզու Ադմիրալտի շրջանում տրանսպորտի երթեւեկությունը նորմալացել է այն բանից հետո, երբ ցուցարարների վերջին խմբերը համաձայնել են ազատել գլխավոր մայրուղիների երթեւեկելի մասի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաջորդ առաջնորդի պաշտոնի թեկնածուների միջեւ հունիսի 16-ի երեկոյան հեռուստատեսային բանավեճերը, որը պետք է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինի Թերեզա Մեյին, կայացել են առանց վարչապետական արշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնի մասնակցության եւ բացարձակ հաղթողին չեն բացահայտել
Եվրամիությունը հրապարակել է անօդաչու թռչող սարքերի օգտագործման կանոնների առաջին ժողովածուն:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հունիսի 17-ին կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց։
Աշխարհի բնակչության գրեթե կեսը 2024 թվականի վերջին կբնակվի հինգերորդ սերնդի (5G) կապի ցանցերի գործողության գոտում:
Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվություններից ընդամենը 9 տոկոսն է արվել հրդեհից գրեթե երկու ամիս անց:
2020 թվականի ընտրություններում ամերիկացիների մեծամասնությունն ավելի շուտ կաջակցեր դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին կամ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին:
Ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից դեպի Թուրքիա ուղևորությունների ամրագրումների թիվը զգալիորեն աճել է։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (АТОР) տեղեկացրել է, որ ռուս զբոսաշրջիկներն այս ամառ առավել հաճախ նախընտրել են հանգստանալ Թուրքիայում։
Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է 75-ից բարձր տարիքի վարորդներին տալ հատուկ իրավունքներ, որոնք կտարածվեն միայն տարբեր1լեկտրոնային «օգնականներով», մասնավորապես, ավտոմատ արգելակման համակարգով հանդերձված ավտոմոբիլներ վարելու վրա:
Էկվադորի Իմբաբուրայի հյուսիսային նահանգի տարածքում բացվել է ոսկու, պղնձի եւ արծաթի՝ աշխարհում ամենախոշոր հանքավայրերից մեկը:
Իսպանիայի ազնվականության պատմական արխիվում հայտնաբերվել է նամակ, որը տեղեկացնում է Ամերիկայից ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի վերադարձի մասին:
Թուրքական իշխանությունները ուժեղացրել են վերահսկողությունը լրատվամիջոցների վրա: Այս մասին ասվում է Օքսֆորդի համալսարանի «Reuters» լրագրության հետազոտության ինստիտուտի՝ թվային մեդիայի վերաբերյալ 2019թ․ զեկույցում։
2020 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու հավակնորդների առաջին հեռուստաբանավեճերին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ կատարել է 14 մարդ:
Թուրքիայում դատական գործ է բացվել ամերիկյան Bloomberg լրատվամիջոցի երկու թղթակիցներ՝ Քերիմ Քարաքայայի և Ֆերջան Յալընքըլըչի նկատմամբ, նախորդ տարվա օգոստոսին թուրքական լիրայի անկման վերաբերյալ նյութ պատրաստելու համար։
«Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի դատարանների կողմից կայացված որոշումներին: Ես չէի ուզենա ո՛չ թերագնահատել, ո՛չ, առավել ևս գերագնահատել այս որոշումների ազդեցությունը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ Հայաստանի դերակատարության վրա: Այո, կա խնդիր, անհրաժեշտ է հասկանալ, թե այն ինչ պատճառով է ծագել և ինչ ընթացք է ունենալու»:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն մի քանի հարցադրում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային՝ Ստամբուլում Արփինե անունով հայաստանցի կնոջ վրա կատարած հարձակման կապակցությամբ։
Իրան-ԱՄՆ լարվածությանն ու ճգնաժամին զուգահեռ՝ նոր ճգնաժամ է հասունանում թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք փորձագետները համարում են թուրք-ռուսական համագործակցության հետևանք:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դուշանբեում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նրան ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:
Բեռլինում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ է հայտանբերվել։