«Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր»․ Ալիև

Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիի գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։ Նա նշել է, որ Ադրբեջանը կարողացել է կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ:

«Դրա հետ մեկտեղ մեզ հաջողվել է միջազգային լայն համագործակցություն հաստատել Եվրասիայում։ Մենք այն ձևավորել ենք Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով և ստանձնել ենք այդ գործընթացում առաջնորդի դեր։ Նույն ժամանակահատվածում իրականացվել են մեր էներգետիկ նախագծերը։ Մի խոսքով, Ադրբեջանը կառուցել է բազմակողմ միջազգային համագործակցություն»,- հայտարարել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031