Բաժիններ՝

Լիտվան փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում ԵՄ-ի հետ սահմանային հսկողությունը

Լիտվան, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում Եվրոպական Միության հետ սահմանային հսկողությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիտվայի ներքին գործերի նախարար Ռիմա Տամաշյունենեյի հայտարարությանը:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վերականգնվում է Լեհաստանի և Լատվիայի սահմանային հսկողությունը, ինչպես նաև փակվում է մուտքը օտարերկրացիների համար»,- ասել է Տամաշյունենեն:

Սահմանափակումները դեռևս չեն տարածվի բեռնափոխադրումների վրա: Լիտվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031