Բաժիններ՝

«Աերոֆլոտը» կկրճատի թռիչքների քանակը դեպի Եվրոպա

Ռուսական խոշոր ավիաընկերությունը` «Աերոֆլոտ»-ը կրճատում է դեպի Եվրոպա թռիչքների քանակը: Այս մասին հայտարարված է ընկերության պաշտոնական կայքում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է չվերթները Եվրոպական միության, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ: Մինչ այդ սահմանափակվել էին չվերթները Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ:

Հաղորդագրությունում ասվում է, որ «Աերոֆլոտ»-ը փոփոխություններ կմտցնի Մոսկվայից դեպի Եվրոպա թռիչքային ծրագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031