Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսը ճանաչել են արտակարգ և անխուսափելի հանգամանք
Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը ճանաչել են որպես արտակարգ և անխուսափելի հանգամանք: Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրում արված փոփոխություններում: Փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը քաղաքապետի և մայրաքաղաքի պաշտոնական կայքում:
Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Սահմանել, որ նոր կորոնավիրուսային վարակի`(2019-nCoV)-ի տարածումը ստեղծված պայմաններում արտակարգ և անխուսափելի հանգամանք է, որը հանգեցրել է բարձր պատրաստվածության ռեժիմի ներդրման, ինչն էլ անհաղթահարելի ուժի հետևանք է»,-ասվում է փաստաթղթում:
Փոփոխություններում ասվում է, որ Ռուսաստանի դպրոցականների ծնողները պետք է իրենք որոշեն անհրաժե՞շտ է արդյոք, որ իրենց երեխաներն այցելեն դպրոց, թե՞ ոչ: Գործատուներին պարտավորեցրել են աշխատանքի չկանչել այն աշխատակիցներին, որոնք պետք է կարանտինում լինեն կորոնավիրուսի տարածման հետևանքով վատ վիճակում գտնվող այս կամ այն երկիր այցելելուց հետո:
Մոսկվայի այն քաղաքացիները, ովքեր ապրում են մարդկանց հետ, որոնք կարանտինում են, նույնպես պարտավորված են պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը երկու շաբաթվա ընթացքում: