Արգենտինայի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) «Սան-Խուան» սուզանավի անձնակազմի մոտավորապես 300 ազգականներ, ընկերներ ու ծանոթներ դերտեմբերի 3-ին երթ են կազմակերպել Մար դել Պլատա քաղաքում՝ պահանջելով փրկել նավաստիներին եւ երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի ներկայությունը:
Ձյան առատ տեղումների պատճառով «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից 60 չվերթ է չեղարկել, 35 չվերթ հետաձգվել է:
Վենեսուելան ձեռնամուխ կլինի սեփական գաղտնարժույթի ստեղծմանը:
Կորսիկացի ազգայնականների Pe a Corsica («Հանուն Կորսիկայի»), դաշինքը, որը բաղկացած է ֆրանսիական այդ կղզու ինքնավարության եւ անկախության կողմնակիցներից, լավագույն արդյունքներին է հասել դեկտեմբերի 3-ին այնտեղ կայացած տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլում:
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է խիստ բացասական հետեւանքների հանգեցնել Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի վերսկսման Վաշինգտոնի ջանքերի համար:
Թբիլիսիում մեկնարկել է «Եվրամիությունը եւ գործընկերները. բազմազանություն ուժեղ միասնության համար» միջազգային միջխորհրդարանական խորհրդաժողովը Եվրամիության անդամ եւ գործընկեր երկրների 17 պատվիրակությունների մասնակցությամբ:
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը գտնում է, որ մոտալուտ զինված հակամարտության անխուսափելիության պատճառով անհրաժեշտ է Հարավային Կորեաից տարահանել ԱՄՆ-ի ներկայացուցչությունների աշխատակիցների կանանց եւ երեխաներին։
Ուկրաինայի իրադրության կարգավորումը չափազանց կարեւոր է Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունների բարելավման համար:
Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» կորած սուզանավի որոնումների գոտում՝ Հարավային Ատլանտիկայում, չճանաչված օբյեկտ է հայտնաբերվել:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ (Brexit) բանակցությունների յոթերորդ փուլը դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կսկսվի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի աշխատանքային նախաճաշով։
Շվեյցարիայի նախագահ Դորիս Լեյտհարդը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
Հարյուրավոր ինքնաթիռներ են մասնակցում ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ պատմության մեջ խոշորագույն համատեղ ռազմաօդային վարժանքներին, որոնք մեկնարկել են դեկտեմբերի 4-ին:
Անհայտ անձինք կոտրել են Բուենոս-Այրեսում տեղադրված արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիի արձանը: Այս մասին հաղորդում է Ole-ն:
Անգլիական Economist հայտնի պարբերականը «Ճանապարհը կորցրած հրթիռներ» վերնագրով հրապարակման մեջ խիստ քննադատռլ է Թուրքիայի՝ ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգեր գնման հանգամանքը:
Վրաց գրող, հրապարակախոս և քաղաքական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն նոյեմբերի 22-23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Իսանի թաղամասում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության վերաբերյալ հայտարարություն է արել:
Թուրքիայի բնակչության կեսը չի հավատում, որ Թուրքիան առաջիկայում կդառնա Եվրամիության անդամ: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել «Türkiye» և «Görev» հիմնադրամների անցկացրած սոցհարցումների արդյունքում:
Ռուս լուսանկարիչ, «World Press Photo»-ի մրցանակի դափնեկիր Դանիլա Տկաչենկոն իր՝ «Հայրենիք» լուսանկարչական նախագիծը ստանալու համար այրել է ռուսական գյուղերից մեկում գտնվող դատարկ տները:
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) կանցկացնի իր 14-րդ ամենամյա բարեգործական դրամահավաք երեկոն:
Հայկական արտադրության բնական և օրգանական կոսմետիկայի` շուրջ 10 հազար դոլարի առաջին փորձնական խմբաքանակն արտահանվում է Հարավային Կորեա և Հոնգ Կոնգ:
Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը լուրջ ու ընդգրկուն պայմանագիր է և լավ գործիք ոլորտը զարգացնելու, նոր ավիաընկերություններ մեր շուկա ներգրավելու համար:
«Լեդի Դիի հայկական արմատների մասին նախկինում էլ խոսվել է: Մայրական գծով նրա չորրորդ մեծ տատը՝ Էլիզա Կևորկյանը, Հնդկաստանի հայ էր»:
«Հայաստանի աշխարհաքաղաքական արժեքը բարձրացել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով օրերս ՀԱՊԿ-ի տարածած հայտարարությանը:
«Ռուսաստանն աջակցել է նման հայտարարություն կազմելուն, քանի որ ապրիլյան պատերազմից հետո քննադատության թիրախ դարձան թե ՀԱՊԿ-ը, և թե Ռուսաստանը, որոնք հերթականությամբ Ռուսաստանը փորձում է չեզոքացնել»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) մամուլի խոսնակ Բյուլենթ Թեզջանը ԶԼՄ-ներին է հանձնել բանկային անդորագրեր, որոնք հաստատում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատների հասցեին հնչեցված մեղադրանքները:
«Անկեղծ ասած՝ ինձ երբեմն զարմացնում է իշխանական տարբեր հարթակներից հնչող այս էյֆորիան, թե՝ տեսաք, մենք ինչ արեցինք։ Այս համաձայնագիրն ընդամենը հաջողության բանալի է Հայաստանի համար»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները ներխուժել են անգամ Միացյալ Նահանգների կոնգրես և այլ համակարգեր:
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (ԺՄԿ-PYD) կից գործող « Ժողովրդավարական հասարակության շարժման» (TEV-DEM)՝ գործադիր խորհրդի անդամ Ալդար Խելիլը արձագանքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե թուրքական կողմը ցանկացած պահի կարող է ներխուժել Սիրիայի Աֆրին շրջան:
Թուրքիայում անչափահաս բանտարկյալների թիվը 2016թ. նախորդ տարվա համեմատ աճել է 13 տոկոսով: Ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության արձանագրած տվյալների վերլուծությունից:
Մեքսիկացի բուժքույր Յազմին Դոմինգեսը լքել է սեփական հարսանիքը եւ շտապել հիվանդի տուն ներարկում կատարելու համար:
«Սա հոգեբանական գրոհ է։ Իրենց ասած բանաձևը շատ լավն է, ասում են՝ Հայաստանը Ռուսաստանի կինն է․ ես էլ ասում եմ՝ եթե ամուսինը հարբեցող է և թմրամոլ, ցանկացած կին ազատ ընտրության հնարավորություն ունի և թքել է իր ամուսնու վրա»: