Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է:
Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը փոխանցվեց ճապոնական կողմին, որն այսօր կմեկնի «ծագող արևի երկիր»:
Փիլիսոփաները դեռ կհասցնեն վերլուծել կորոնավիրուսի հետևանքները: Այն, ինչ կատարվում է աշխարհում, հնարավոր է՝ ավելի մեծ հետք թողնի, քան հերթական գլոբալիզացիան կամ հասարակության վերափոխման որևէ այլ հին ու նոր փորձ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի մասին մի քանի շաբաթ առաջ միայն մասնագետները գիտեին, հիմա ավելի հայտնի է, քան ՖԻՖԱ-ն: Կամ որևէ այլ կազմակերպություն: Այդ կազմակերպության կայք-քարտեզը հիմա ավելի շատ դիտումներ ունի, քան ամենահայտնի բլոքբաստերները: Երևի թե՝ միասին վերցրած:
Այսօր հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումը ԼՂ հակամարտության գոտում։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները:
Արտասահմանից Ռուսաստան ժամանած բոլոր անձինք պարտադիր երկու շաբաթով կինքնամեկուսացվեն՝ սկսած ժամանման օրվանից:
Իրանում յուրաքանչյուր 10 րոպեում կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում, իսկ յուրաքանչյուր մեկ ժամում վարակվում է առնվազն 50 քաղաքացի:
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու իր որոշումը:
Մոնակոյի արքայազն Ալբերը վարակվել է կորոնավիրուսով, թեստը դրական պատասխան է տվել:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35713-ի:
Անցյալ շաբաթ ես տեղեկացրել էի, որ նախագահ Էրդողանի գրասենյակը նամակ է ուղարկել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդներին՝ պահանջելով ստորագրել այն և հետ ուղարկել նախագահին։ Այդ նամակում Էրդողանը կեղծորեն պնդել է, որ Թուրքիան միայնակ է եղել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ճապոնիայում չեն մտածում Օլիմպիական խաղերի հետաձգման կամ չեղարկման մասին:
Հնդկաստանում նոր տիպի կորոնավիրուս՝ COVID-2019 է հայտնաբերվել ևս 28 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի:
Ուզբեկստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 5 քաղաքացու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 220 հազարը։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ վարակվել է 225 հազար 381 մարդ, մահացածների թիվը 9 հազար 276 է, ապաքինվել է 85 հազար 831 անձ։
Թուրքիայի Ադանա քաղաքում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված, որում նշված է եղել. «Ձեր տեստի արդյունքը դրական է»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ուկրաինայում մարտի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսի վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 16 է:
Կանադայում մարտի 18-ի ժամը 21:00-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 690 է:
«Խորը ցավով հայտնում եմ, որ մենք ունենք կորոնավիրուսային վարակից առաջին կորուստը։ Մահացել է 78-ամյա կին, ում մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով` երկրորդային տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ և հիպերտոնիա։ Նրա շրջապատը հսկողության ներքո է, բարդացումներ չկան»,- ասել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք:
Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մասնակցել է կորոնավիրուսի թեմայով Անկարայի Չանքայա պալատում տեղի ունեցած պաշտոնյաների ժողովին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքի ջուրը նկատելիորեն պարզվել է:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Լիվերպուլը» փակում է ռեստորանը, ակումբի խանութները Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, ինչպես նաև թանգարանը: Չեն անցկացվելու նաև «Էնֆիլդի» շրջագայությունները: Ինչպես նշվել է, այդ միջոցներն ուժի մեջ կլինեն մարտի 18-ից ապրիլի 4-ը:
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ:
Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ:
Պորտուգալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 450-ի։