Մինսկում անցկացվել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Մինսկում մայիսի 9-ին անց է կացվել Հաղթանակի շքերթը: Այս մասին հայտնում է «Բելտա» լրատվական գործակալությունը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել ուղերձով և նշել, որ Հաղթանակի օրվան նվիրված շքերթը ոչ թե ուժի դրսևորում է, այլ հարգանքի տուրք հերոսական պատմության հիշատակին։
«Չնայած ժամանակի մարտահրավերներին, Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը, մեր շքերթն այսօր ոչ թե ուժի ցուցադրություն է, այլ հարգանքի տուրք մեր հերոսական պատմության հիշատակին», – ասել է Բելառուսի նախագահը։
Շքերթին մասնակցել է ավելի քան 3 հազար զինվոր և ավելի քան 150 միավոր զրահատեխնիկա: Մինսկի երկնքում թռել է ավելի քան 40 ինքնաթիռ և ուղղաթիռ: