Բաժիններ՝

ՌԴ նախագահը հետևել է Սոբորնայա հրապարակում անցկացվող նախագահական գնդի շքերթին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևել է Մոսկվայի Սոբորնայա հրապարակում անցկացվող նախագահական գնդի շքերթին։ Այս մասին հայտնել է «Russia today»-ը։ Ռուսաստանի ղեկավարը հանդես է եկել ուղերձով։

«Ռուսական բանակը և ռազմածովային ուժերը հավատարիմ են այս ավանդույթներին: Այսօրվա հայրենիքի պաշտպանները դա ապացուցեցին միջազգային ահաբեկչության դեմ մղվող մարտերում ՝ լուծելով մեր երկրի անվտանգությունն ապահովելու ամենաբարդ խնդիրները: Մենք հիշում ենք պատերազմի դասերը»,- ասել է Պուտինը։

Մինչ այդ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ էր խոնարհել Անմար կրակի մոտ:

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մայիսի 9-ին Պուտինը կմիանա «Անմահ գունդ» նախաձեռնությանը, որն այս տարի կանցկացվի առցանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031