Իսրայելը չի կարողանա nւժի կիրառմամբ ապահովել սահմանի կայnւնությունը. Լիբանանի նախագահ

Միայն ռազմական ուժով հնարավոր չէ երաշխավորել երկարաժամկետ կայունություն, որին կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով: Այս մասին գրել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը՝ կոչ անելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին փոխել Մերձավոր Արևելքում կարգավորման հարցում որդեգրած ագրեսիվ մոտեցումը։

Քաղաքական գործչի խոսքով՝ պատերազմները բերում են մահ, ավերածություններ և բնակչության տեղահանում։

«Խոսելով խաղաղության և անվտանգության մասին՝ անհնար է հավատարիմ մնալ ագրեսիվ մոտեցմանը», – ընդգծել է նա։

Աունը հույս է հայտնել, որ հուլիսի 14-ին Հռոմում մեկնարկող Իսրայելի հետ երկկողմ բանակցությունների վեցերորդ փուլը կհանգեցնի գործնական արդյունքների, ինչը կարտահայտվի Լիբանանի հարավից օկուպացիոն զորքերի դուրսբերման սկզբով։ Ինչպես նշել է նախագահը, լիբանանցիները հետապնդում են հստակ նպատակներ՝ իրենց տարածքի լիակատար ազատագրում, ռազմական գործողություններից տուժած շրջանների վերականգնում և այնտեղ խաղաղ բնակիչների վերադարձ։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Լիբանանը և Իսրայելը ստորագրել են շրջանակային համաձայնագիր՝ ԱՄՆ-ի հովանու ներքո Վաշինգտոնում անցկացված խորհրդակցությունների հինգ փուլերից հետո։ Դրա համաձայն՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը երկրի ողջ տարածքի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031