
Ավստրալիայի շուրջ 600.000 բնակիչ hամավարակի պատճառով ապրիլին կորցրել է աշխատանքը

Ավստրալիայի շուրջ 600 հազար քաղաքացի, համավարակով պայմանավորված սահմանափակումների հետևանքով, ապրիլին կորցրել է աշխատանքը:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ավստրալիայի վիճակագրական բյուրոյին:
Բյուրոյի տվյալների համաձայն, մեկ ամսում 594 հազար 300 մարդ կորցրել է աշխատանքը, միևնույն ժամանակ գործազրկության մակարդակ բարձրացել է 1 տոկոսով՝ դառնալով 6.2 տոկոս:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը շուրջ 600 հազար աշխատատեղի կորուստը համարել է կործանարար: