
Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը ծրագրում է պաշտոնից հեռանալ ժամկետից շուտ

Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն մտադիր է իր պաշտոնից հեռանալ՝ չսպասելով ժամկետի ավարտին:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Bloomberg»-ին:
Նշվում է, որ ԱՀԿ-ի ղեկավարն արդեն տեղեկացրել է իր որոշման մասին անդամ երկրների ներկայցուցիչներին: Մինչև Ազեվեդուի պաշտոնավարման ժամկետի ավարտը նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի չորս տեղակալներից մեկը:
Ռոբերտ Ազեվեդուն ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2013 թվականին: 2017 թվականին նա վերընտրվել է ևս 4 տարով, որի ժամկետը լրանում է 2021 թվականի սեպտեմբերին: