Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 262.000-ի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 598-ով՝ հասնելով 262 հազար 843-ի:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնաիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Օպերատիվ շտաբի տվյալներով օրվա կտրվածքով վարակի տարածման աճը կազմում է 4,2 տոկոս, մեկ օր առաջ այդ ցուցանիշտ 4,1 տոկոս էր: Նշվում է, որ վարակվածության նոր դեպքերից 4 հազար 504-ի մոտ ախտանշաններ չեն եղել: Գրանցված նոր դեպքերից 4 հազար 748-ը Մոսկվայում է: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ 135 հազար 464 հաստատված դեպք կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031