Բաժիններ՝

Վրաստանը որոշել է արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ իշխանությունները որոշել են արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հունիսի 1-ից բացվելու են որոշ խանութներ ու ռեստորաններ:

«Մայիսի 29-ից կաշխատի բոլոր տիպի քաղաքային տրանսպորտը, սակայն դա կուղեկցվի պարտադիր կանոններով՝ դիմակ կրելով: Երկուշաբթի օրվանից՝ հունիսի 1-ից, կսկսեն աշխատել բոլոր տիպի բաց խանութները, այդ թվում՝ առևտրի կետերը, փակ և բաց շուկաները, ռեստորանները, որոնք ունեն բաց հատվածներ»,-նշել է Գախարիան:

Նա ընդգծել է, որ պաշտպանիչ դիմակներ կրելը և հիգիենայի կանոններ պահելը մնում են պարտադիր պայմաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031