Դանիան բացել է սահմանները սիրահարների համար

Դանիայի իշխանությունները թուլացրել են իրենց սահմանային վերահսկողությունը Հյուսիսային Եվրոպայի երկրների և Գերմանիայի համար՝ թույլ տալով, որ զույգերը, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով հայտարարված կարանտինի պատճառով ստիպված էին բաժանվել, կրկին հանդիպեն: Բայց սիրահարները պետք է ապացուցեն, որ նրանք առնվազն վեց ամիս հարաբերությունների մեջ են եղել, գրում է Reuters-ը:

Նրանք ստիպված են ցույց տալ անձնական նամակագրություն, ընդհանուր լուսանկարներ կամ զուգընկերոջ մասին որոշակի տեղեկություններ տրամադրել:

Հաղորդվում է, որ հասարակության մեջ այս գաղափարը քննադատության է ենթարկվել:

«Ես չգիտեմ որևէ այլ երկիր, որտեղ դուք պետք է ինտիմ նամակագրություն կամ լուսանկարներ ցույց տաք՝ այդ երկիր այցելելու համար: Վերջապես մենք թույլ տվեցինք զույգերին այցելել միմյանց, բայց մենք չենք կարող խախտել գաղտնիության իրավունքը»,- գրել է դանիացի քաղաքական գործիչ Քրիստիան Հեգարդը Twitter-ում:

Այժմ սիրահարներից կպահանջեն ստորագրված փաստաթուղթ, որը կփաստի զույգի՝ հարաբերություններում լինելու մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031