
Տոկիոն Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարում Ճապոնիայում նոր հրթիռների տեղակայման շուրջը. Nikkei

Ճապոնիայի կառավարությունն առայժմ բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգերի հետ երկրում նոր ամերիկյան հրթիռների տեղակայան շուրջը Չինաստանին հակազդելու համար, սակայն ամբողջությամբ վերցված կողջուներ դրանց ծավալումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մարտի 5-ին այդ մասին հայտնել է Nikkei թերթը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչակազմի մի աղբյուր:
«ԱՄՆ-ի նոր հրթիռների ծավալումը Չինաստանի դիմադարձման նպատակով մեզ համար դրական կլիներ»,- ասել է հրատարկության զրուցակիցը: ԱՄՆ-ը ներկայումս քննարկում է Արեւելաչինական ծովի կղզիներում ավելի քան 500 կիլոմետր հեռահարությամբ վերերկյա բազավորման հրթիռների տեղակայման հարցը: Այդ նպատակի համար ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը պետբյուջեի ներկայիս նախագծում մտադիր է պահանջել 1,3 միլիարդ դոլար, հայտնել է ռազմական խնդիրների բնագավառում մասնագիտացած Defence News հանդեսը:
Nikkei թերթը մարտի 5-ին նաեւ տեղեկացրել է, որ Արեւելաչինական ծովի գոտում ԱՄՆ-ը պլանավորում է վերերկրյա հականավային հրթիռներ ծավալել շարժական կայանքների վրա: Այդ ցանցը կոչված է էապես զսպելու ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի գործունեությունը, որը Վաշինգտոնի եւ Տոկիոյի կարծիքով, այժմ էապես ակտիվանում է: Պենտագոնում, թերթի տվյալներով՝ ուսումնասիրում են նաեւ տարածաշրջանում միջին հերահարության հրթիռների տեղակայման հարցը՝ ուղղված Չինաստանի դեմ: Որպես դրանց ծավալման պոտենցիալ վայր ավելի վաղ նշվել են Ճապոնիան եւ ԱՄՆ-ին պատկանող խաղաղօվկիանոսյան Գուամ կղզին. հաղորդել է ՏԱՍՍ-ը: