Բաժիններ՝

Խաղաղ օվկիանոսում շուրջ 25 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո

Ավելի քան 5 մագնիտուդով շուրջ 25 հետցնցում է գրանցվել մարտի 4-ին Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ, որը մտնում է Նոր Զելանդիայի կազմի մեջ: Համապատսխան տվյալները հայտնում է Ավստրալիայի պետական երկրաֆիզիկական ծառայությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել է Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ տեղի ունեցած 8 մագնիտուդով երկրաշարժի մասին: ԱՄՆ-ի Ցունամիների մասին նախազգուշացման ազգային կենտրոնը հրապարակել է նախազգուշացում ցունամիի մասին: Այդ կապակցությամբ Նոր Զելանդիայի Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վարչությունը ռիսկի գոտում գտնվող շրջանների բնակիչներին հայտնել է շտապ տարահանվելու անհրաժեշտության մասին:

Ավելի ուշ Նոր Զելանդիայի Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վարչությունը չեղյալ է հայտարարել ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումը: Գերատեսչությունում նշել են, որ ցունամիի սպառնալիը չեղյալ է հայտարարվել, սակայն տակավին գոյություն ունի բարձր ալիքներ գալու ոչ մեծ ռիսկ: Սպասվում է, որ բոլոր գործող հանձնարարականները վերջնականապես չեղյալ կհայտարարվեն երեկոյան դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031