Բաժիններ՝

Բայդենը հեռախոսազրույց է վարել Գվատեմալայի նախագահի հետ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 4-ին հեռախուսազրույց է վարել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեիի հետ։

«Նախագահ Ջո Բայդենն այսօր զրույց է վարել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեիի հետ: Երկու ղեկավարները վերանայել են «Էտա» եւ «Յոտա» փոթորիկների հետեւանքների դեմ պայքարի համատեղ ջանքերը, ինչպես նաեւ հավաստել են իրենց պատրաստակամությունը վերացնելու միգրացիայի արմատական պատճառները կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական հնարավորությունների ստեղծման եւ քաղաքացիական անվտանգության ամրապնդման միջոցով»,- ասված է մամուլի տեղեկագրում, որը մարտի 4-ի երեկոյան տարածել է Սպիտակ տունը:

Նաեւ նախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին կազմակերպել երկու պետությունների կողմից խմբերի հանդիպում, որռնք կզբաղվեն միգրացիայի կառավարման համար արդյունավետ եւ մարդասիրական պլանի մշակմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031