Իսրայելում պատրաստ են միակողմանի կարգով խանգարելու Իրանի կողմից միջուկային զենքի ստացմանը
Իսրայելն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միակողմանի կարգով խանգարելու Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը: Մարտի 4-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում համապատասխան հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
Վարողը նրան խնդրել է մեկնաբանել Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավիի խոսքը, որն ավելի վաղ հանձնարարել է պատրաստել Իրանի նկատմամբ մի քանի օպերատիվ պլան ի լրումն գոյություն ունեցողների: Նա նշել է, որ հրեական պետության ղեկավարությունը պետք է հնարավորություն ունենա հարված հասցնելու համար: Գանցի խոսքով՝ համապատախան պլանները «կմշակվեն եւ կկատարելագործվեն» այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված չենք լինի դրանք կենսագործել:
«Իրանցիները խախտել են իրենց հետ կնքված բոլոր համաձայնությունները»,- ընդգծել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը: «Միջուկային զենքի մշակման՝ Իրանի ձգտումներին անհարժեշտ է խանգարել,- նշել է նա:- Շատ լավ է, եթե դա ստացվի անել խաղաղ ջանքերի շրջանակներում: Բայց հակառակ դեպքում մենք պարտավոր կլինենք գործել անկախ եւ կպաշտպանվենք ինքներս», հաղորդել է ՏԱՍՍ-ը: