Բաժիններ՝

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

Քուվեյթի բանակը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը ներկայում պայքարում է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները կասեցնելու ուղղությամբ։ Այս մասին գրառում է արվել Քուվեյթի զինված ուժերի X-ի էջում։

Գլխավոր շտաբից նախազգուշացրել են, որ լսվող ցանկացած պայթյուն հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից «թշնամական հարձակումները կասեցնելու արդյունք է»։

Բանակը կոչ է արել բնակչությանը հետևել համապատասխան մարմինների կողմից տրված անվտանգության և պաշտպանության հրահանգներին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել է Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան բազաների վրա հարձակման մասին։

«Անօդաչու թռչող սարքերով հարվածներ ենք հասցրել Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող մեծ ռազմական տեխնիկայի պահեստի, Patriot հրթիռային պաշտպանության համակարգի և ամերիկյան զորքերի համար նախատեսված MQ-9 անօդաչու սարքերի կայանի վրա»,- նշվել է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է ամերիկյան զորքերի տեղակայման վայրի և ալ-Ադիրի զորանոցում գտնվող երկու ուղղաթիռների կայանի վրա հարձակում իրականացնելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031