Թուրքիայում 40 մարդու կալանագիր են տվել խռովարարների հետ կապերի կասկածանքով
Անկարայի գլխավոր դատախազությունը տվել է 40 մարդու նկատմամբ կալանագիր, որոնց կասկածում են «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (ՖԵՏՕ) գործունեությանը մասնակցելու մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Մարտի 5-ին այդ մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը։
Ձերբակալությունները կատարվում են հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարության կառույցներում ՖԵՏՕ-ի գործունեության հետաքննության շրջանակում: Կասկածյալների ցուցակում են 19 սպաներ, ինչպես նաեւ ռազմական ակադեմիայի նախկին կուրսանտներ: Հետաքննությունը կարծում է, որ նրանք զբաղվել են բանակային կառույցների ներսում ՖԵՏՕ-ի բջիջների գործունեության համակարգմամբ, կապի մեջ են մտել այդ կազմակերպության համակարգողների հետ՝ օգտագործելով ստացիոնար հեռախոսներ Անկարայի հասարակական օգտագործման վայրերում:
Շրջայցեր են կատարվում ինչպես հենց մայրաքաղաքում, այնպես էլ Թուրքիայի եւս յոթ նահանգներում: Ստամբուլի գլխավոր դատախազությունն իր հերթին արտոնել է 13 հոգու ձերբակալումը ՖԵՏՕ-ի գործունեության հետաքննության մի այլ էպիզոդի շրջանակում: Նրանք մեղադրվում են ByLock շարժական հավելվածի անանուն օգտագործման մեջ նամակարգության ծածկագրման համար, որից օգտվել են խռովարարները գաղտնիության նպատակով: 2016 թվաանի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ եւ սպաներ ձեռնարկել են պետական հեղաշրջան փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել է: Հեղաշրջան պատրաստման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին եւ նրա հետ կապված ՖԵՏՕ-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: