Բաժիններ՝

Իտալիայում տեղական ընտրությունները կհետաձգեն մինչև աշուն

Իտալիայի Կալաբրիայի հարավային օկրուգում (նահանգապետի մահվանից հետո) եւ բազմաթիվ քաղաքներոմ, ներառյալ Հռոմը, Միլանը եւ Նեապոլը, տեղական իշխանության մարմինների ընտրությունները գարնանից կհետաձգվեն աշուն: Մարտի 4-ին այդ մասին հայտնել է La Repubblica թերթը։

Հրատարակության տվյալներով՝ երկրի կառավարությունը համապատասխան որոշումը կընդունի մոտ օրերս: Հետաձգման պատճառը նոր կորոնավիուսով վարակումների թվի հերթական բռնկումն է: Կալաբրիայում ընտրությունները նշանակված էին ապրիլի 11-ին:՛ Մայիսին – հունիսին տեղական վարչակազմի ընտրությյւններ պետք է կանյանան ավելի քան 1,2 հազար քաղաքներում: Մինչեւ 20 միլիոն իտալացիներ կմասնակցեն քվեարկությանը: Ինչպես նշում է թերթը, ընտրությունները հետաձգվում են հոկտեմբերի 10 – 11:

Համավարակն արդեն դարձել է ժողովրդական կամարտահայտության հետաձգման պատճառ: Մասնավորապես, խորհրդարանի բարենորոգման եւ օրենսդիրների թվի կրճատման շուրջը հանրաքվեն, որը պետք է կայանար անցյալ տարվա մայիսին, անցկացվել է նույն տարվա սեպտեմբերին: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան մասամբ համավարակով է բացատրել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհնարինությունը Ջուզեպե Կոնտեի կառավարության վերջին ճգնաժամից հետո, որը կորցրել էր բացարձակ մեծամասնության պաշտպանությունը: Արդյունքում փետրվարին կազմվել է նոր կառավարություն լայն քաղաքական կոալիցիայի հիման վրա՝ Մարիո Դագրիի գլխավորությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս