Բաժիններ՝

Լեհաստանում ուկրաինական ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է 6 մարդ

Լեհաստանի հարավ-արևելքում ուկրաինական ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել է ավելի քան 30-ը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոբուսը, որում եղել է 57 մարդ, գիշերը ընկել է փոսը: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, իսկ մնացած ուղեւորներին՝ տեղի դպրոց:

Տեղի շտապ օգնության ծառայության խոսնակը հաստատել է տեղեկությունը ՝ հավելելով, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Ուկրաինա:

«Պատահարի ժամանակ ուղևորները հիմնականում քնած են եղել, նրանց մեծ մասը ամրակապված չի եղել, ուստի լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանք հիմնականում երիտասարդներ էին, որոնք աշխատանքից տուն էին գնում», – ասել է խոսնակը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031