Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին հայտնում է RT-ն:
«Իրանը շարունակում է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար»,- ասել է Բայդենը:
Սպիտակ տան կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի առնչությամբ արտակարգ դրության ռեժիմի երկարացման մասին ծանուցումն ուղարկվել է Կոնգրես:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ առանց վարանելու ուժ կկիրառի ԱՄՆ շահերի պաշտպանության համար:
«Ես երբեք չեմ վարանի ամբողջ աշխարհում ամերիկյան շահերի պաշտպանելու համար ուժ կիրառել»,- ասել էր Բայդենը Պենտագոնում ելույթ ունենալիս: