Բաժիններ՝

Ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ աճում է

Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը հետզհետե աճում է։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝  տեղեկացնում է Ռուսաստանի տուրօպերատորների միությունը (ATOR)։

Միության հայտարարության մեջ արձանագրվել է, որ Թուրքիայի զբոսաշրջային քաղաքներում արդեն վերաբացվել են ռեստորաններն ոււ սրճարանները, իսկ հանգստյան օրերի համար նախկինում կիրառվող սահմանափակումները դադարեցվել են, ինչը նպաստել է թուրքական տուր–փաթեթների պահանջարկի աճին։

2021թ․ գարնան և ամռան ամիսների համար ռուս զբոսաշրջիկների կողմից Թուրքիայում արվող ամրագրումները հետզհետե ավելանում են։ Ենթադրվում է, որ եթե Թուրքիան ամռանը չեղարկի կորոնավիրուսի թեստի պարտադրանքը, ապա զբոսաշրջիկների թիվն ավելի կաճի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031